Հոկտեմբերի 1-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտ կայանված իր ավտոմեքենայից գողություն են արել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ mեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներ գործադրմամբ և գողացել՝ 15-20 տուփ օծանելիք։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել, ոստիկաններին է ներկայացրել նաև գողոնը։
Քննությունը շարունակվում է։
Տեսանյութը՝ ոստիկանության