Հայտնաբերվել է տղամարդու ծնոտը կոտրած անձը․ նա ձերբակալվել է

Մայիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր 66-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր ծնոտի կոտրվածք։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է Մեծամորի Այգեգործական թաղամասում։ Վիճաբանության ժամանակ անծանոթ մեկը բռունցքով հարվածել էր դեմքին։ Հանցագործության բացահայտման ուղղությամբ Մեծամորի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները հոկտեմբերի 2-ին արդյունք տվեցին։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել էր Մեծամորի 55-ամյա մի բնակիչ։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել