Ազգային Ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, իր ելույթի ընթացքում նշեց, որ վերահաստատում է այն դիրքորոշումը, որ իրենց համար այս հարցը ունի միայն իրավական բնույթ:
«Մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ մեզ համար այս հարցը ունի միայն իրավական բնույթ, եթե անգամ այս խնդիրը ունի քաղաքական շարժառիթներ, մենք այն դիտում ենք միայն իավական բնույթի շրջանակներում»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը հորդորեց գործընկերներին իրենց չկապել Հրայր Թովմասյանին և ասել, որ պաշտպանում են նրան. «Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ և նրա առաջ հաավատարմության երդում չենք տվել: Հրայր Թովմասյանը փաստաբան է և կարող է պաշտպանել իրեն»:
Մանրամասները՝ տեսանյութում