Կսահմանվի տեղեկությունների տրամադրման պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար. կառավարության որոշումը

Կառավարության այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած  հերթական նիստին Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը  ներկայացրեց  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի  փաթեթով  առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով նաև պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար։

 Կառավարությունը ընդունեց նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել