Կերկարաձգվի դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը. կառավարությունը ընդունեց նախագիծը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին կառավարության նիստին ներկայացվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հարցը կառավարությանը ներկայացրեց առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը:

Նախագծով նախատեսվում է՝

1) սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը,

2) նախատեսվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ,

3) երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը,

4) կարգավորվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների իրականացման համար լիազոր մարմին սահմանելու հարցը:

Կառավարությունը ընդունեց նախագիծը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել