Զորակոչից տրվող տարեկետումը կդադարեցվի՝ 7 անձի համար

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացվել  սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարեկետումը դադարեցնելու և կառավարության  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

Նախագիծը  մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորականծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և  «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գրությունը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ այլևս  չհամարվող՝ ստորև նշվող  յոթ ֆուտբոլիստների  պարտադիր զինվորական ծառայության  զորակոչից  տրված տարկետումը  դադարեցնելու   խնդրանքով.

1. Դանիել Արթուրի Պետոյան (ծնված` 2000 թվականի օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ,  Տ. Անդրեասյան փող.,  տուն 2, Արմավիրի ԶԿ),

2. Հարություն Աբրահամի Հարությունյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 9-ին, Արարատի մարզ, գ. Այգավան, Սերոբ Հովհաննիսյան փող., տուն 42, Արարատի ԶԿ),

3. Սարգիս Գագիկի Սարգսյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 8-ին ք. Երևան, Միքայելյան փող., շ. 23, բն. 16, Երևանի № 1 զինկոմիսարիատ),

4. Էդիկ Գագիկի Կիրակոսյան (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 11-ին, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, Կ/թ., շ. 4, բն. 21,Նաիրիի ԶԿ),

5. Էդգար Գուրգենի Ենգիբարյան (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 19-ին,ք. Երևան, Կոմիտասի պող., շ. 28ա., բն. 37,Արաբկիրի ԶԿ),

6. Գեղամ Սիմոնի Սիմոնյան (ծնված` 2000 թվականի սեպտեմբերի 9-ին,ք. Երևան, Ռոստովյան փող., շ. 15, բն. 50, Էրեբունու ԶԿ),

7. Դավիթ Գագիկի Գրիգորյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 25-ին ք. Երևան, Ն. Շենգավիթ, 5-րդ փողոց, տ. 31, Շենգավիթի ԶԿ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել