Աշխատանք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունում. աշխատավարձը՝ 212 հազար դրամ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է ընտրություն  քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիրը` 10-33.5-Մ2-4)

  • Իրականացնում է նախարարության և նախարարության համակարգում գործող կազմակերպությունների /այսուհետ` կազմակերպություն/ կարիքների համար գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքները՝ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով,
  • Իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Կազմակերպություններին մեթոդական և գործնական օժանդակության ցուցաբերման, գնումների օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման և արդյունքների մասին առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
  • Մասնակցում է բաժնի կողմից նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տվյալ տարվա պետական բյուջեի նախագծի կազմման ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվելիք գնումներին վերաբերող փաստաթղթերի փաթեթների կազմման և ներկայացման աշխատանքները,
  • Իրականացնում է սահմանված ժամկետներում նախարարության աշխատակազմի գնումների անվանացանկի կազման և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները,
  • Իրականացնում է Նախարարության կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պայմանագրերի մշակման, ներկայացման աշխատանքները, դրանք մուտքագրում  գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և հաշվետվողականության համակարգ,
  • Իրականացնում է նախարարության գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու վերաբերյալ ծանուցումների կազմումը և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները,
  • Իրականացնում է նախարարության գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի (այդ թվում գնման առարկաների տեխնիկական հատկանիշների) գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացությունների տրամադրման աշխատանքները,
  • Իրականացնում է Նախարարության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով կազմված գնահատող հանձնաժողովների քարտուղարների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պարտականությունների կատարման իրականացման աշխատանքները,
  • Իրականացնում է Բաժնում մշակվող գնումներին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին,
  • Մասնակցում է նախարարության գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացվող Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի մշակմանը, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների տրամադրման աշխատանքներին:

նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • ունի բարձրագույն կրթություն
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

3)ունի «Գնումների մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության 04.05.2017թ. 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգ
  • «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ «Քաղաքացիական օրենսգիրք»
  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 13.06.2003թ. «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 92 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ մասին» N 882-Ն  որոշում,
  • ՀՀ կառավարության 28.04.2005թ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 562-N որոշում,
  • ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 31.10.2003թ. «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   N787-Ն հրաման,
  • ՀՀ կառավարության 26.01.2006թ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԱՐԱԾՔՆԵՐԸ) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 346-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 12.11.1992թ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 571-Ն որոշում:

4) Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

  • Աշխատավարձի չափը՝ 212309 ՀՀ դրամ,
  • Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացում։

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).
  • Ինքնակնսագրություն.

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն 03.10. 2019թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.583751 էլեկտրոնային փոստի հասցե. [email protected]/:

Դիմումի ձևը՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել