Ինքս զանգել եմ Արթուր Վանեցյանին և խնդրել, որ հեմոդիալիզի թեման ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն միասին փորձեն առաջ տանել. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են)՝ ինքն է առաջարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ միասին քննելու իրենց կողմից բացահայտված կոռուպցիոն տարրեր պարունակող գործը:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Սանասարյանը:

«Ես ինքս զանգել եմ այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և խնդրել եմ, որ հեմոդիալիզի թեման, որը բավականին մեծ կոռուպցիոն կծիկներով է իրականացվում՝ ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն միասին փորձեն գործն առաջ տանել, որպեսզի մարդկանց մոտ ամեն ինչ հարթվի ու հասկանան: Վանեցյանն ինձ փոխանցեց, որ վարչապետին ասեմ ու վարչապետն իրեն հրահանգի: Այդ մասին զեկուցել եմ վարչապետ Փաշինյանին և դրանից հետո, պարզվում է, որ գործն իմ դեմ հարուցվեց, երբ ես եմ խնդրում, որ բոլորի համար ակնհայտ լինի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամաբ, ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել