«Հայփոստը» կհանվի մասնավորեցվող ընկերությունների ցանկից

«Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները կհանվեն մասնավորեցվող ընկերությունների ցանկից: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, դրան կողմ է քվեարկել 99 պատգամավոր:

«Էներգաիմպեքս» ընկերությունը ստեղծվել էր 2014-ին՝ պլանավորվող Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցքի շրջանակներում էլէներգիայի առուվաճառի համար։

«Հայփոստը» գտնվում է «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ, որը պատկանում է ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նպատակահարմար է համարվել պահպանել «Հայփոստը» պետության ձեռքում և հետագայում նոր մրցույթ անցկացնել, որին կարող են մասնակցեն ինչպես ներկայիս կառավարիչները, այնպես էլ այլոք, սակայն նոր նախապայմաններ կառաջադրվեն կառավարչին: Այդ մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ «Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին, կամ ներկայիս կառավարիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել