Վարչապետին իմ վերաբերյալ զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից. Դավիթ Սանասարյան

Նոր Հայաստանում կազմակերպվեց շինծու մեղադրանքով քրեական գործ, որը ոչ մի աղերս չունի իրավական կամ օրինական լինելու հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են):

«Մինչև քրեական գործ սկսելը, ամիսներ շարունակ, երկրի վարչապետին իմ վերաբերյալ զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք, ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցություները, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ, որ ես լսում էի՝ վարչապետի կողմից հարցեր էին հնչեսվում, թե ինչ կապ ունեն այդ ինֆորմացիաներն իմ հետ: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, և հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկան: Իրենք խոսեցին, իրենք հերքեցին դրա մասին: Հիշենք, որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառ էի վերցնում. այդ տեսանյութերը, հավաստիացնում եմ, այլ քրեական հոդվածով՝ կաշառքի, ավելի ծանր հոդվածով գործը կընթանար»,-նշեց Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով, կառավարության նիստերից հետո տեղի ունեցող ճեպազրոյցների ժամանակ նա նշել է, որ փորձ է արվում վարչապետի և իր միջև սեպ խրել: Դավիթ Սանասարյանի խոսքով, դատախազության հանցակցությամբ է իր վերաբերյալ քրեական գործը հաստատվեց և ուղարկվեց դատարան, ինչը որոշ չափով ուրախալի է, քանի որ հանրությունը չի կարող ասել, թե կոռուպցիոների գործը կոծկլվել է և այժմ բաց դատական գործընթաց կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամաբ, ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել