Երեկ կառավարության կողմից ընդունված 2020թ. պետական բյուջեի նախագծով, որը կներկայացվի ազգային ժողով, առողջապահության բյուջեն կազմում է 111 մլրդ դրամ, որը ավել է 2019թ.-ի բյուջեից մոտ 19 մլրդ դրամով, իսկ 2018թ. բյուջեից 27 մլրդ դրամով:
«Այսինքն կարող ենք փաստել, որ առողջապահության վրա ծախսվող պետական միջոցները ընդամենը երկու տարվա ընթացքում աննախադեպ 32% աճ են ունենում: Բյուջետային նոր ծրագրերի մասին կխոսենք հաջորդիվ»,-նշում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: