Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ «Բաղրամյան» կայարանում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:15-ին։
«Առաջինը խափանվել է դեպի «Բաղրամյան» կառամատույց իջնող շարժասանդուղքը , այնուհետ 11։24 վեր բարձրացողը։ Տեխնիկական խափանումը պատահել է շարժասանդուղքներին սնուցող մուտքային վահանակի մեջ, ինչի պատճառով էլ 3 շարժասանդուղքներում լարում չկա»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ։
>Մետրոպոլիտենը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։