7-րդ գումարման Ազգային ժողովում ընթանում է երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց:
Քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ելույթում նշեց, որ այս օրենքի նախագծով փորձում ենք ոչ միայն գույքագրել եղած ինքնակամ կառույցները, այլ նաև որոշակի հղումներ անել համայնքի ղեկավարներին, թե ինչպես վարվեն չգրանցված տարաբնույթ օբյեկտների հետ:
«Եթե Երևան քաղաքի կենտրոնում կառուցել են մի շինություն, որը այլանդակություն է, հասկանալի է, որ դա պետք է ապամոնտաժել, իսկ եթե քաղաքացին տարիներ առաջ փոքրիկ տնակ է կառուցել և ժամանակին վճարել է հարկերը, պետք է տանք նրան հնարավորություն օրինականացնել դա»,-նշեց պատգամավորը:
Մանրամասները տեսանյութում