«Հայփոստ»-ի մատուցած ծառայությունները 12.5 անգամ ավելի թանկ են, քան բանկերինը. պատգամավոր

7-րդ գումարման Ազգային ժողովում  ընթանում է երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց:

Քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը, իր ելույթում նշեց, որ «Հայփոստ» ընկերությունը ըստ էության տնտեսապես անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում: «Հայփոստ»-ի մատուցած ծառայությունները 12.5 անգամ ավելի թանկ են, քան բանկերինը: Հետևաբար կա խնդիր Հայփոստի մատուցած  ծառայությունները հնարավորինս մատչելի  դարձնել:

«Մեր  բնակչության  մի  զգալի  տոկոս  կենսաթոշակ  ստանալու, կամ  թերթ գնելու, կամ տարբեր տեսակի վճարումներ կատարելու համար խնդիրներ կունենան»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել