Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում է

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ սեպտեմբերի 30-ի, ժամանեց Հայաստան: Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

Նշենք, որ երեկոյան Հայաստան կժամանի նաև Իրանի նախագահը, արդեն Հայաստանում են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Երկրների ղեկավարներին դիմավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել