Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀՀ կժամանի Իրանի նախագահը

Սեպտեմբերի 30-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

Այս մասին հայտնում է Mehrnews գործակալությունը:

«Գագաթնաժողովում ելույթից և ԵՏՄ հետ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի, Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ռոուհանին Երևանում նաև առանձնազրույցներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել