18 տարին լրացած յուրաքանչյուր անձ կկարողանա հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից միայն այն դեպքում, եթե ունի այլ երկրի քաղաքացիություն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ:

Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք կունենա փոխել քաղաքացիությունը` դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն։ Որպես այլ պետության քաղաքացիութուն ունենալու հանգամանքը հիմնավորող ապացույց անձը կկարողանա ներկայացնել օտարերկրյա պետության անձնագիր կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին

Ընդ որում՝  ներկայումս քաղաքացիությունը դադարեցնելու դիմում ներկայացնելու համար անձին իրավունք է վերապահված այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր տեղեկանք ներկայացնել մինչև նախագահի հրամանագրի ստորագրումը։

Տեղեկանք ներկայացնելու համար կսահմանվի դիմումը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետ, որպեսզի մինչև գործը քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանն ուղարկելը ապահովվի փաստաթղթերի ամբողջականությունը և հիմնավորվածությունը։

Հիշյալ ժամկետում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրվող տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացու դիմումը կդիտվիի այն անհետևանք թողնելու հիմք։ 

Այս դեպքում քաղաքացին կկարողանա կրկին դիմում  ներկայացնել առանց մեկամյա ժամկետի սահմանափակման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել