Նախատեսվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարել:
Կսահմանափակվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ կսահմանափակվի, որ այդ հաշվիներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները ուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով այդ բյուջեներից՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության և առաջնահերթության:
Փոփոխությամբ նախատեսվում է կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար պետական բյուջե կգանձվի վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
Հրապարակող անձը, կպարտավորվի վճարել սույն օրենքով սահմանված վճարը։
Նույն օրենքում նշվում է, որ հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ:
Գործում են հրապարակային ծանուցման նվազագույն և առավելագույն վճարման չափեր: Նվազագույն վճարման չափը կազմում է 2000 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ: