Աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը կհաշվարկվի և կգանձվի ՀՀ սահմանով յուրաքանչյուր մուտքի համար մեկ անգամ

Նախատեսվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» և Վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել:

Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե կվճարվի մինչև այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե կվճարվի մինչև «Բացթողում ներքին սպառման համար», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ՝ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելով մաքսային մարմնին:

Եթե նախապես հայտարարագրված մաքսային ընթացակարգը փոխարինվում է այլ մաքսային ընթացակարգով, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգի փոփոխությունից, ապա աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը կհաշվարկվի և կգանձվի Հայաստանի Հանրապետության սահմանով յուրաքանչյուր մուտքի համար մեկ անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել