ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար:
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:
19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։