Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է առողջապահության նախարարությունից։
Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։
Վթարի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 13 տուժած քաղաքացիներ։ Բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ ժամը 19:30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, դեռևս անհայտ պայմաններում բախվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։