ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ընկերության անունից հանդես եկող անհայտ անձանց կեղծ հայտարարությունների մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է սմարթֆոնի խաղարկություն: Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե համակարգչի միջոցով:

Հորդորում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև՝ վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել