Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված գործով ևս մեկ անձ է բերման ենթարկվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:

Հավելենք, որ Սարգիս Օհանջանյանի ֆեյբուքյան էջից էև նաև տարածվել Աննա Դանիբեկյանի հետապնդման տեսանյութը:

Ինչպես արդեն հայտնել ենք, դեպքի հետ կապված 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն:

https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/

action=”https://www.facebook.com/ajax/ufi/modify.php” method=”post” data-ft=”{“tn”:”]”}”>

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել