Այսօր երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
«Տեղեկացնենք, որ այս պահին արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը»,-նշված է հայտարարության մեջ: