«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր բողոքին ի պատասխան այսօր ստացել ենք սույն գրությունը, որը նախատեսված չէ գործող քրեադատավարական օրենքով»,-այն մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ առաջադրված մեղադրանքը սխալ է և գլխավոր դատախազությունում ունեն նույնպիսի կարծիք:
«Չգիտեմ ինչ ցուցում է տրված քննիչին, բայց վստահ եմ, որ այս քրեական հետապնդումը չունի որևէ հիմք և ակնհայտ անօրինական է»,-նշել է նա: