Ամեն վարչական շրջանում կթույլատրվի մեկ բուքմեյքերական կետ. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Վիճակախաղերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: 

Օրինագծում սահմանվում է, թե ինչ է բուքնեյքերական ընկերությունը, ինչպես նաև դրանց տարատեսակները: Արգելք է մտցվում Հայաստանի տարածքում տեղական ցանցի միջոցով արտասահմանյան ընկերությունների-տոտալիզատորների ծառայությունների գովազդի վրա:

Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցության ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և am, hay դոմենային տիրույթներում:

«Այս օրինագծով կսահմանափակվի բուքմեյքերական ընկերությունների և վիճակախաղային էլեկտրոնային սարքերի գործունեությունը: Նախատեսվում է 1,5 տարի հետո հանրապետությունում բուքմեյքերական կետերն ամբողջությամբ արգելել»,-նշեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Մանրամասները տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել