Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը»,-նշել է նա: