Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում մասնակցել է ֆուտբոլի դաշտերի բացմանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա մեկնել էր Վրաստան: Որոշ փորձագետներ վտանգներ էին տեսնում Արթուր Վանեցյանի կողմից երկիրը լքելու վերաբերյալ: