Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չի պատասխանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծի մասին հարցերին և նշեց, որ Սահմանդրական դատարանի շուրջ կատարվող ոչ մի իրադարձություն չի մեկնաբանի. «Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեությա հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ, և եթե մենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա մենք առնվազն կխախտենք մեր քաղաքական չեզոքությունը»։
Նա նշեց նաև, որ եթե քաղաքական իշխանությունը որոշի, որ պետք է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորվեն Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ապա նա դեմ չի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում