Ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը:

Նախարարը նշեց, որ 2020 թվականի  փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ:

«Այն լինելու է շատ ապաքաղաքական կառույց և  ձևավորվելու է բացառապես մասնագիտական հիմքով: Մենք ունենք շատ վատ փորձ, երբ իշխող իշխանությունը ինքն է որոշում ինչը փոխել դատական համակարգում: Մենք նույն ճանապարհով չենք գնալու և թողնելու ենք որպեսզի մասնագիտական հանրույթը ինքը որոշի»,-նշեց նա :

Ռուստամ Բադասյանը անդրադարձավ նաև սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին նշելով, որ կան խնդիրներ որոնք  արձանագրվել են խորհրդարանի կողմից, Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խաղտում և Ազգային ժողովը օգտվելով սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից ներկայացրել է համապատասխան փաստաթուղթը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել