Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար ակադեմիկոս Յուրի Ցոլակի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,-նշված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել