Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վազգեն Սաֆարյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Հմայակի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,-նշված է հրամանագրում: