«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձը խարդախությամբ գումար է հափշտակել. ՔԿԾ

Սեպտեմբերի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Ա. Ս.-ի գումարը խարդախությամբ հափշտակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստկանության և քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի ծառայողները պարզել են, որ նշված արարքը կատարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ, խարդախության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Հ. Գ.-ն քաղաքացուհիներ Կ. Գ.-ի և Հ. Պ.-ի օժանդակությամբ:

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Կ. Գ.-ին և Հ. Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել