Հունիսի 4-ին Աջափնյակ վարչական շրջանում բնակարանային գողություն էր կատարվել: Արզումանյան փողոցի շենքերից մեկում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից ինչ-որ մեկը բնակարանից հափշտակել էր ոսկյա զարդեր: Գողության մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեց: Առաջ քաշվեցին ու հերքվեցին տարբեր վարկածներ: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողություն կատարած անձը Ապարանի 37-ամյա մի բնակիչ է: Սեպտեմբերի 24-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզներն Արզումանյան փողոցից կասկածյալին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա խոստովանել է կատարածը, նաև հավելել, որ փետրվարից մինչև սեպտեմբեր Աջափնյակ վարչական շրջանում կատարել է ևս 10 բնակարանային գողություն:Հանգամանքները պարզվում են:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: