Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազությունում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կատարում է իր գործառույթները: Եթե ես դրա վերաբերյալ կարծիք արտահայտեմ՝ կկաշկանդեմ հսկող դատախազին»,-նշեց Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամաբ, ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):