Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 24-ին քննարկվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցողն ԱԺ պատգամավոր, պետաիրավականի անդամ Սուրեն Գրիգորյանն է։
Նշենք, որ նախագիծը հանձնաժողովում ընդունվելուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ և կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկվելիք ԱԺ քառօրյա նիստի ընթացքում։