Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան, Բջնիում գտնվող իր ամառանոցում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 23:30-ի սահմաններում, Հայկ Հարությունյանը հրազենով ինքնասպանություն է կատարել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժնում հարուցված է քրեական գործ:
Հայկ Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին: Այդ պաշտոնում նրան հաջորդել է Ալիկ Սարգսյանը:
Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:
Հայկ Հարությունյանը ծնվել է 1955 թվականին հունվարի 20-ին՝ Երևանում:
1974 – 1976 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1976 – 1981 թթ. – ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոց «իրավագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատանային գործունեություն
1981 – 1991 թթ. – ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։
1991 – 1992 թթ. – թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։
1992 – 1994 թթ. – ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1994 – 1996 թթ. – ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
1994 – 2008 թթ. – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
1996 – 1999 թթ. – ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։
1999 թ. ապրիլ-հոկտեմբեր – ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1999 – 2003 թթ. – ՀՀ Ներքին գործերի նախարար։
2003 – 2008 թթ. – ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից:
2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Պարգևներ և կոչումներ
1998 – ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
2001 – ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
2004 – ՀՀ Նա-իխագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
2003 – միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի հատուկ կոչում։