Urbaser-ը` Երևանի աղբի կառավարումն իրականացնող նոր ու հուսալի գործընկերոջ թեկնածու. Դավիթ Խաչատրյան

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (Armenian National Interests Fund) նախաձեռնությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում իսպանական Urbaser ընկերության ղեկավարության հետ, օրակարգում եղել է աղբի կառավարումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանից:

«Urbaser-ն իրականացնում է աղբահանության, աղբի վերամշակման, սանմաքրման և կանաչ տարածքների պահպանման ծառայություններ 22 երկրներում և 880 քաղաքներում (Լոնդոն, Փարիզ, և մի շարք եվրոպական, լատինամերիկյան և այլ մայրցամաքների քաղաքներում), ունի ավելի, քան 40.000 աշխատակից: Զարգացումներն ընթացքի մեջ են…»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել