«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ և վերացվել Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից արձանագրված թերությունները:
Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ իրականացրած պետական վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ կենտորնի խոհանոցի առաստաղն ու պատերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Խոհանոցում չեն եղել լվացարաններ և ախտահանիչներ, սննդի պահպանման համար նախատեսված վայրում չեն եղել ջերմաչափներ, իսկ պատուհանների վրա՝ միջատապաշտպան ցանցեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է ողջամիտ ժամկետում վերացնել գտնված խախտումներն ու անհամապատասխանությունները:
Կատարված աշխատանքների արդյունքում թերությունները վերացվել են:



