Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.03-ին, «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից շտապօգնության բրիգադը դանակահարված մարդ է տեղափոխել հիվանդանոց:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տուժածին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառել են ժամը 19.30-ի սահմաններում՝ Այնթապ-Նուբարաշեն ճանապարհին
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վայրում տուժողն ու նրան ուղեկցող անձը վիճել են չարենցավանցի 23-ամյա մի երիտասարդի հետ, որն էլ սուր կտրող-ծակող գործիքով երկուսին էլ հարվածել է։ Տուժած մյուս անձը հիվանդանոց է դիմել սեպտեմբերի 22-ին, ժամը 00.20-ին։
Ձեռնարկվում են միջոցառումներ 23-ամյա երիտասարդին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։