Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Ակունք համայնքում ամուսինը դանակահարել է կնոջը:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը բռունցքով մեկ անգամ հարվածել է 36-ամյա կնոջ գլխին, իսկ դանակով՝ նախաբազկին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ժամը 17.00-ի սահմաններում տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: