Կալիֆորնիայում ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2019-ի հունվարին ֆինանսիստ Ջորջ Սորոսից հանդիպման հրավեր էր ստացել, սակայն հանդիպումը չի կայացել։
«Պարոն Սորոսը Դավոսի ֆորումից առաջ ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել», – ասել է Փաշինյանը:
Վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե հեղափոխությունը Հայաստանում ծրագրվել է Հայաստանից դուրս, վիրավորում են հայ ժողովրդին։
Նրա խոսքով՝ հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, մարդկանց աչքի առաջ։
«Նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահեն ուրիշներին, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր հեղափոխությանը ուզում են Սորոս խանել, նրանք ուզում են վիրավորել հայ ժողովրդին»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում