Արթուր Վանեցյանը պետք է հրապարակի իր նշած տեղեկությունը, եթե այն գաղտնիք չի պարունակում. Լիլիթ Մակունց

«Ես մտածում եմ, որ հատկապես այն փոփոխություններից հետո, որ տեղի ունեցան Հայաստանում, պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը, պետք է որ բնականոն երևույթ լինի ՀՀ-ում և այդտեղ որևէ աղմկահարույց բան ես չեմ տեսնում և կարծում եմ, որ հենց այն աղմուկն է, որը հիմա կա ազատման հետ կապված, որ տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»,-նշեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 23-ից ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն, և եթե կա այնպիսի տեղեկատվությունը, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա Արթուր Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել