Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Այս մասին Կալիֆորնիայում, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նա չի իմացել, որ այդ հայտարարությունը տեղադրվել է ԱԱԾ պաշտոնական կայքում։

«Սպան էդպիսի բան անի՞։ Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը։ Դա անարգանք է ՀՀ Զինված ուժերի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ հանրությունը իր գնահատականը այս երևույթին տվել է»,-նշեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել