Սեդրակ Առուստամյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ՔԿ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։

Հիշեցնենք, որ Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել