Վարչապետի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում են

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը տոնում է Անկախության 28-րդ տարեդարձը:

Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց հարգանքի տուրքն են մատուցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: Ներկա են  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը,  ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը, փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլք:

Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել