Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, ստորագրությունը չհեռանալու մասին, փոխվի:
«Իմ պաշտպանյալը բուժման նպատակով պետք է Գերմանիա մեկնի: Նա հոկտեմբերի 21-ին պետք է հիվանդանոցում լինի, Բունդեսթագում, պրոթեզավորման խնդիր ունի և 2 տարին մեկ անգամ նա գնում է Գերմանիա: Դա կտևի 1-2 շաբաթ»,-նշեց Ինեսսա Պետրոսյանy:
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասրյանը նշեց, որ սկզբունքային առարկություն այս հարցով չունեն, բայց դատարանը պետք է ունենա բավարար երաշխիքներ, որ Սեյրան Օհանյանը կվերադառնա իր նշած ժամկետներում:
«Այդպիսի երաշխիք մենք համարում ենք այլ խափանման միջոցի կիրառումը, որը չի ենթադրում սահմանահատման արգելք, այդպիսին կարող է լինել «անձնական երաշխավորություն» խափանման միջոցը»,-նշեց նա:
Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գտնվել երկրից դուրս: