Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որով գլխավոր դատախազի տեղակալներ Դավիթ Մելքոնյանին և Վահե Հարությունյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդ-վա¬ծի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարա-դատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մանուկի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Պետիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»: