Նախատեսվում է մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկաման է ներկայացրել «Մատուցվող խնամքի ծառայությունները՝ պետական վկայագրի միջոցով» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անաձանց (այսուհետ՝ շահառու) խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Պետական հավաստագրի միջոցով խնամքի ծառայությունների համար անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեով համապատասխան ծրագրերի իրականացման համար  հատկացված միջոցների հաշվին: Այդ նպատակով, սույն նախագծի ընդունումից հետո կներկայացվի առաջարկություն ՀՀ 2019  թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

2019 թվականի համար նախատեսվում է՝

1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին շուրջօրյա խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  20.037,5 հազ.դրամ դրամ (հաշվարկի հիմքում դրված է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով 10 երեխայի համար):

2. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  7.932.500 հազ.դրամ դրամ (հաշվարկի հիմքում դրված է ցերեկային խնամքի պետական հաստատություններում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով 100 երեխայի համար):

3. Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  204.337,8 հազ.դրամ (հաշվարկի հիմքում դրված է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով 150 անձի համար):

4. Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում հավաստագրի միջոցով խնամքի ծառայություններ մատուցելու համար կպահանջվի 13.734,0 հազ.դրամ (հաշվարկի հիմքում դրված է տնային խնամքի ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունում մեկ սպասարկվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով  150 անձի համար):

5. Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ժամերին խնամքի ծառայություններ հավաստագրի միջոցով սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում տրամադրելու համար կպահանջվի 61.437,6 հազ.դրամ (հաշվարկի հիմքում դրված է սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում խնամքի ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունում մեկ շահառուի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով  100 անձի համար):

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել