Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արամ Իսաբեկյանին շնորհել է ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Էդուարդի ԻՍԱԲԵԿՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում»: